Էդինսոն Կավանին կարող է վերադառնալ Ա Սերիա

«Ֆիորենտինան» հետաքրքրված է հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով: Ֆուտբոլիստն այս ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», գրում է Calciomercato-ն։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցի ռմբարկուին ցանկանում է գնել նաև «Սալերնիտանան»։ Անձամբ Կավանին ավելի վաղ ասել էր, որ մտադիր է կարիերան շարունակել Հարավային Ամերիկայում։

35-ամյա հարձակվողը «Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի աշնանը ՊՍԺ-ից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։