Անսու Ֆատի. «Այո, ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնա»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։

«Այո, ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնա: Նա արժանի է կարիերան «Բարսելոնայում» ավարտելուն. Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Ֆաթին TV3-ի եթերում:

Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտից հետո։