«Ատալանտայի» ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգ օգտագործելու պատճառով

Իտալական «Ատալանտայի» արգենտինացի կենտրոնական պաշտպան Խոսե Լուիս Պալոմինոն հայտնվել է դոպինգ սկանդալի կենտրոնում, հավաստում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի արյան մեջ հայտնաբերվել է անաբոլիկ ստերոիդ՝ նանդրոլոն։ Այս ամենի արդյունքում հակադոպինգային ծառայությունը որակազրկել է ֆուտբոլիստին, անորոշ ժամկետով:

Իտալիայի Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը «Ատալանտայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել 1 գոլ։