Պաշտոնական. Ջովանի Սկամակին «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ

«Վեսթ Հեմը» իր պաշտոնական կայքում հայտարարել է իտալացի հարձակվող Ջովանի Սկամակիի հետ պայմանագիր կնքելու մասին:

23-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «Մրճահարների» հետ՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Անցած մրցաշրջանում Սկամական Ա Սերիայի 36 խաղում 16 գոլ է խփել։ Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաեւ ՊՍԺ-ն։