Յայա Տուրեն և Ջերմեյն Դեֆոն պատրաստվում են ստանձնել «Թոթենհեմի» ակադեմիայի մարզիչների պարտականությունները, հայտնում է Evening Standard-ը:
«Խցաններն» աշխատանքներ են տանում ակումբի ակադեմիայի վերականգնման ուղղությամբ: Դեֆոյի ու Տուրեի համար նրանք որոշակի տարիքի առանձին թիմ կհատկացնեն։
Ջերմեյն Դեֆոն «Թոթենհեմում» խաղացել է 2004-ից 2008 թվականներին և 2009-ից 2014 թվականներին: 39-ամյա անգլիացին կարիերան ավարտել է 2022 թվականի մարտին։
39-ամյա Տուրեն ավարտել է կարիերան 2020 թվականին։