Վինիսիուս Ժունիորը՝ «Լիվերպուլին» խփած գոլի մասին. «Անմոռանալի զգացողություն է»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատմել է, թե ինչ է նշանակում իր համար Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթել «Լիվերպուլին» (1:0):

«Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթելը հիանալի միջոց է առանց այն էլ հիանալի մրցաշրջանն ավարտելու համար: Ոչ ոք չգիտի, թե հաջորդ անգամ երբ կկարողանամ խաղալ եզրափակչում, ուստի կցանկանայի լիարժեք վայելել պահը, իսկ հաղթական գոլի հեղինակ լինելն անմոռանալի զգացողություն է։
Սա կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր գոլ են խփել նման կարևոր մրցաշարերի եզրափակիչներում։

Աննկարագրելի է, չգիտեմ ինչպես արտահայտել ու բացատրել այս զգացումը։ Միայն նրանք, ովքեր զգացել են նույն էմոցիաները, ինչ մենք՝ նախորդ մրցաշրջանում, կարող են հասկանալ այս պահի կարևորությունը և թե որքան երջանիկ ես դրանից հետո»,- ասել է Վինիսիուսը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։