«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հարձակվող Սադիո Մանեի՝ «Բավարիա» տեղափոխությունը։
«Մանեն ասաց ինձ, և նրա գործակալն ասաց, որ նա նոր մարտահրավեր է փնտրում: Այդժամ ես խորին հարգանքով շնորհակալություն հայտնեցի։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Սադիոյին որպես ֆուտբոլիստի և մաղթում եմ նրան ամենայն բարիք։ Նա խաղալու է հավերժ, կարող է խաղալ մինչև 38 կամ 39 տարեկանը: «Բավարիան» իսկապես այժմ ևս մեկ լավ ֆուտբոլիստ ունի.
Մենք ուզում ենք սա որպես օրինակ օգտագործել ապագայում, միանգամայն նորմալ է, որ երբեմն կարիերայում փոփոխություններ են անհրաժեշտ: Տվյալ դեպքում Մանեն դա ուզեց, մենք էլ համաձայնեցինք, ու հիմա երկուսս էլ փորձում ենք դրանից առավելագույն օգուտ քաղել: Ես իսկապես գոհ եմ ստեղծված իրավիճակից: Մենք նրան կկարոտենք թե՛ մարզական տեսանկյունից, թե՛ որպես մարդ։ Բայց ես նորմալ եմ վերաբերվում, քանի որ այդպիսին է կյանքը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը։