Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է իր լավագույն խաղային որակների մասին։
«Լավագույն բանը, որ ես գիտեմ, դա դրիբլինգ անելն է: Միշտ փորձում եմ։ Նույնիսկ երբ չի ստացվում, նորից եմ փորձում։ Ցանկանում եմ հնարավորինս առաջ գնալ և հնարավորություն տալ իմ թիմին ավելի լավ խաղալ խաղադաշտում։ Երբ ես հաջողության եմ հասնում, մեկ մրցակից պակաս է լինում»,- ասել է բրազիլացին:
21-ամյա վինգերը, ով միակ գոլը խփեց Չեմպիոնների Լիգայի եզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղում, նոր պայմանագիր է կնքել «սերուցքայինների» հետ, որը նրա տարեկան աշխատավարձը 3,2-ից կհասցնի 10 միլիոն եվրոյի։