Ալեսանդրո Նեստան ասել է, թե իտալական որ ակումբն ունի ՉԼ-ում հաջողության հասնելու ամենամեծ շանսերը

«Լացիոյի» և «Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան կիսվել է Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանում իտալական ակումբներից ունեցած սպասելիքներով:

«Չեմպիոնների Լիգայում լավագույն շանսերն ունի «Ինտերը», հետո «Յուվենտուսը»։ Թուրինցիներն իրենց բոլոր գնումներով կարող են հաղթել առնվազն Իտալիայի առաջնությունում։ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, նրանք ի զորու են ինչ-որ նշանակալի բան նվաճել։

«Միլանը» պետք է փոքր շտկումներ կատարի Չեմպիոնների Լիգայում լավ հանդես գալու համար, նրանց ուղին համեմատաբար վերջերս է սկսվել:

«Նապոլին» բառացիորեն կորցրեց հոգին Կուլիբալիի և Ինսինյեի հեռանալուց հետո։ Այս ֆուտբոլիստները մեծ չեմպիոններ են: Նրանց փոխարինելը շատ դժվար կլինի»,- Նեստային է ցիտում La Gazzetta dello Sport-ը։