«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է հարձակվող Պաուլո Դիբալայի՝ թուրինյան ակումբը լքելու որոշումը։
«Ես շատ եմ խոսել Պաուլոյի հետ, հարցրի, թե ինչու նա չմնաց, որպեսզի մենք մի փոքր էլ միասին խաղանք: Նա պատասխանեց, որ արդեն հեռացել է, և ես պետք է ավելի վաղ զանգեի։
Ես ուզում եմ, որ Դիբալան երջանիկ լինի ցանկացած վայրում, ես զգացի, որ նա ուրախ է «Ռոմա» տեղափոխվելու իր որոշմամբ»,- ասել է Պոգբան DAZN-ին տված հարցազրույցում: