«Ինտերը» և «Չելսին» համաձայնեցրել են Ռոմելու Լուկակուի վարձակալության երկարաձգումը

Հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է երկու մրցաշրջան անցկացնել «Ինտերում»:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ «ներաձուրիներն» արդեն սկզբունքային համաձայնության են եկել «Չելսիի» հետ՝ երկու մրցաշրջանով հարձակվողի վարձակալությունը երկարաձգելու հարցում:

Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտերում» հանդես է եկել 2019-ից 2021 թվականներին։ Անցյալ ամառ նա 115 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի»:

2021/22 մրցաշրջանում բելգիացին «Չելսիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։