«Մանչեսթեր Յունայթեդը» հարցում է ուղարկել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ պահանջելով, որպեսզի պորտուգալացին տեղեկացնի, թե երբ է նա վերադառնալու ակումբ: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
«Յունայթեդը» նախօրեին ավարտեց Թաիլանդում շրջագայությունը, և թիմի ֆուտբոլիստները երկու օր հանգիստ են ստացել: Երեքշաբթի օրը թիմը կվերսկսի մարզումները և կնախապատրաստվի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ ընկերական հանդիպմանը։ Խաղը կկայանա Օսլոյում։
«ՄՅու»-ի ղեկավարությունը հուլիսի 4-ին սպասում էր Ռոնալդուին, սակայն պորտուգալացին չէր ժամանել՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը ցանկանում է հեռանալ։