«Բարսելոնան» Մեմֆիս Դեպային չի ներառի Ժյուլ Կունդեի տրանսֆերի գործարքում

«Բարսելոնան» որոշել է չընդգրկել հարձակվող Մեմֆիս Դեպային «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության գործարքում, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

ԶԼՄ-ները գրել էին, որ «կապտանռնագույնները» նախատեսում են վաճառել կամ վարձակալությամբ բաց թողնել 28-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբը դիտարկել էր նաև «Սևիլիայի» հետ գործարքի տարբերակը։ Կունդեի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև «Չելսին»:

Դեպայի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում հոլանդացին թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։