«Բավարիան» կապ է հաստատել Հարի Քեյնի ներկայացուցիչների հետ

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել «Բավարիա»:

Ինչպես հայտնում է Bayern Insider-ը՝ գերմանական ակումբն արդեն կապ է հաստատել անգլիացի ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ պարզելու, թե արդյոք հարձակվողի՝ Մյունխեն տեղափոխվելու հնարավորություն կա, և ստացել է դրական պատասխան։

«Բավարիան» հուսով է, որ մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը և գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կհամոզեն Քեյնին հեռանալ Պրեմիեր Լիգայից։ Ակումբը տեղյակ է, որ մրցաշարերում հաճախակի հաղթանակները զգալի առավելություն կլինեն բանակցություններում՝ հաշվի առնելով, որ 28-ամյա անգլիացին դեռ ոչ մի տիտղոս չի նվաճել: