«Ռեալը» և պաշտպան Էդեր Միլիտաոն կերկարաձգեն պայմանագիրը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն համաձայնության է եկել «սերուցքայինների» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացու հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի ամառ։

2021/22 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։