Պեդրին հավատում է Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանում «Բարսելոնայի» հաջողությանը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է Չեմպիոնների Լիգայի նոր խաղարկությունում կատալոնական ակումբի հնարավորությունների մասին:

«Յուրաքանչյուր մրցաշրջան մենք սկսում ենք նույն նպատակով՝ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Հիանալի է, որ այս մրցաշարում կարող ենք պայքարել հաղթանակի համար։ Կարծում եմ, որ «Բարսելոնան» միշտ էլ Չեմպիոնների Լիգայում հաղթելու գլխավոր հավակնորդներից է»,- ասել է Պեդրին Relevo-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի խմբից: