«Բարսելոնան» հրաժարվել է թիմ հրավիրել Կրիշտիանու Ռոնալդուին

Իսպանական «Բարսելոնան» հրաժարվել է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն առաջարկել է ֆուտբոլիստի ծառայությունները կատալոնական ակումբին։

Սակայն «Բարսելոնան» հետաքրքրություն չի ցուցաբերել 37-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում։

Ռոնալդուի տրանսֆերի գնման հավակնորդների թվում նշվում են Մադրիդի «Ռեալը», «Բավարիան», «Պարի Սեն Ժերմենը» և Մադրիդի «Ատլետիկոն»: