«Նյուքասլի» հարձակվող Ալան Սեն-Մաքսիմինը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
«Արիստոկրատները» շուտով պաշտոնական առաջարկով կդիմեն «Նյուքասլին»:
Անցած մրցաշրջանում 25-ամյա Սեն Մաքսիմինը Պրեմիեր լիգայի 35 խաղ է անցկացրել՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։