«Լիլի» նախագահը հայտնել է, որ Ռենատու Սանշեշը բանակցում է 2 գրանդ ակումբի հետ

«Լիլի» նախագահ Օլիվյե Լետանգը մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ կիսապաշտպան Ռենատու Սանշեշն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ պորտուգալացու տրանսֆերով լրջորեն հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Միլանը»։

«Ինչ վերաբերում է Ռենատուին, ապա նա երկու շատ լավ առաջարկ ունի։ Եթե ​​նա դեռ մեզ հետ է, դա այն պատճառով է, որ մենք համաձայնության չենք եկել հետաքրքրված ակումբների հետ։

Ռենատուն կհեռանա, այո՛, բայց չգիտեմ, թե որ ակումբ։ Քննարկումները շարունակվում են, ուստի ես փակ կպահեմ դրանց բնույթը։ Դա կլինի «Փարիզը» կամ «Միլանը»»,- Լետանգի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։