«Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել թիմի կիսապաշտպանի հետ

Կիսապաշտպան Ֆիլիպո Ռանոկիան երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Նախորդ մրցաշրջանում 21-ամյա իտալացին հանդես է եկել «Վիչենցայում»՝ Սերիա B-ում և անցկացրել 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։