Ռոբերտ Լևանդովսկի. «Բարսելոնա» եմ եկել՝ տիտղոսներ նվաճելու համար»

Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է «Բարսելոնա» տեղափոխությունից իր տպավորություններով: Կատալոնական ակումբը «Բավարիայի» հետ համաձայնեցրել է 33-ամյա հարձակվողի տրանսֆերը 50 միլիոն եվրոյով:

«Չավին ինձ ասաց, որ մենք կարող ենք հաջողությամբ աշխատել և շատ բանի հասնել:

Նա հստակ ծրագիր ունի «Բարսելոնային» իր արժանի տեղը վերադարձնելու համար: Ես եկել եմ այստեղ տիտղոսներ նվաճելու համար:

Գիտեմ, որ շուտով կդառնամ 34 տարեկան։ Բայց ես ինձ ուժեղ եմ զգում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես»,- ասել է լեհը Bild-ին տված հարցազրույցում։