Միկել Արտետա. «Գաբրիել Ժեզուշը քաոս է ստեղծում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բնութագրել է թիմի նորեկ Գաբրիել Ժեզուշին:

«Նա քաոս ու անորոշություն է ստեղծում: Ժեզուշն իրական սպառնալիք է, և դա հենց այն է, ինչ մեզ պետք է: Երբ մենք կորցնում ենք գնդակը, նա անմիջապես անցնում է պայքարի մեջ, ճնշում է գործադրում և աջակցում թիմին:

Նա շատ է զարգացրել իր առաջնորդական որակները և հենց այն տեսակի ֆուտբոլիստն է, որի կարիքը մենք ունեինք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը