«Լիվերպուլի» պաշտպանը տեղափոխվում է Գլազգոյի «Ռեյնջերս»

«Լիվերպուլի» պաշտպան Բեն Դևիսը կտեղափոխվի Գլազգոյի «Ռեյնջերս», հայտնում է Sky Sports-ը:

Գործարքի արժեքը կկազմի 4 մլն ֆունտ։ 27-ամյա ֆուտբոլիստը միացել է «Լիվերպուլին» 2021 թվականին 1,5 միլիոն ֆունտի դիմաց:

Նախորդ մրցաշրջանն անգլիացին վարձավճարով անցկացրել է «Շեֆիլդում»: Ակումբի կազմում անցկացրած 21 խաղում նա դարձել է 1 գոլի հեղինակ։