«Բավարիան» նոր առաջարկ կկատարի Դե Լիգտի տրանսֆերի համար

«Բավարիան» կբարելավի առաջարկը «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի վերաբերյալ։ Մյունխենյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կառաջարկի 75 մլն եվրո։

Լրագրող Նիկոլո Սկիրայի տվյալներով՝ «բյանկոներիների» ղեկավարները հոլանդացու տրանսֆերի համար պահանջում են 90 միլիոն, սակայն նրանք կարող են համաձայնել բաց թողնել պաշտպանին, եթե այդ գումարը ստանան բոնուսների միջոցով: Այդ դեպքում գործարքը կարող է ձևակերպվել առաջիկա օրերին։

Անձամբ Դե Լիգտը ցանկանում է հեռանալ «Յուվեից» և տեղափոխվել «Բավարիա», որի հետ համաձայնեցրել է մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։