5 ֆուտբոլիստ ՊՍԺ-ի հետ չի մեկնի Ճապոնիա մինչմրցաշրջանային շրջագայությանը

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր մինչմրցաշրջանային շրջագայության են մեկնելու Ճապոնիա։

Փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն շրջագայության է տարել 25 ֆուտբոլիստի։ Նրանց թվում չկան պաշտպան Լևեն Կուրզավան և կիսապաշտպաններ Անդեր Էրերան, Ջորջինյո Վեյնալդումը, Յուլիան Դրաքսլերն ու Ռաֆինյա Ալկանտարան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ծրագրում է ամռանը թարմացնել թիմի կազմը։ Այդ նպատակով ֆրանսիական գրանդը վաճառքի էր հանել 12 ֆուտբոլիստի տրանսֆեր: