Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» առաջատարներից մեկը տեղափոխվում է «Մոնակո»

«Մոնակոն» համաձայնության է եկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Բրիլ Էմբոլոյի տրանսֆերի հարցում, հայտնում է Sky Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ մոնեգասկները 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքեն 12,5 միլիոն եվրոյի դիմաց։ Մոտ ժամանակներս շվեյցարացին բուժզննում կանցնի՝ տեղափոխությունն ավարտելու համար։

Հարձակվողի հետ պայմանագրի ժամկետը չի նշվում։ 2021/22 մրցաշրջանում Էմբոլոն «Բորուսիայի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։