«Միլանը» զիջել է «Բրյուգեի» կիսապաշտպան Շառլ Դե Կետելարի տրանսֆերը ձեռք բերելու պայքարում, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Լիդս», որը «Բրյուգեին» առաջարկել է 37 միլիոն եվրո գումարած բոնուսներ: «Միլանը» ցանկանում էր գնել կիսապաշտպանի տրանսֆերը 30 մլն եվրոյով:
2021/22 մրցաշրջանում Դե Կետելարեն «Բրյուգեի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Բելգիացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։