Աղջիկների «տաղանդների խմբերը» ընկերական հանդիպումներ են անցկացրել (VIDEO)

Հունիսի 17-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ընկերական հանդիպումներ անցկացվեցին Տավուշի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում գործող աղջիկների «տաղանդների խմբերի» միջև 2 տարիքային խմբերում՝ Մ12 և Մ14 տարեկանների:

«Տաղանդների խումբ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2021 թվականին։ Նախատեսվում է այն իրականցնել Հայաստանի բոլոր մարզերում։ Արդեն երկրորդ տարին անցկացվող աղջիկների մանկապատանեկան առաջնության խաղերը տաղանդների բացահայտման լավ հնարավորություն են ընձեռնում։

Ծրագրի նպատակն է վաղ տարիքից աղջիկների մոտ ձևավորել ֆուտբոլային հմտություններ, ինչը հետագայում թույլ կտա նրանց ընդգրկվել կանանց տարբեր տարիքային ազգային հավաքականներում:

Մանրամասները՝ տեսանյությում

https://www.youtube.com/watch?v=aFWS5tgI3dk&feature=emb_title