«Ատլետիկոն» և «Մանչեսթեր Սիթին» կպայքարեն ֆրանսիացի ֆուտբոլիստի համար

«Բորդոյի» հարձակվող Սեկու Մարան այս ամռանը կարող է հեռանալ թիմից։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ 19-ամյա ֆուտբոլիստը գրավել է Մադրիդի «Ատլետիկոյի», «Մոնակոյի», «Մանչեսթեր Սիթիի», «Տրուայի» և «Լիոնի» ուշադրությունը: Ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է ևս երեք տարով։

Հունիսին «Բորդոն» հեռացվեց երկրի երրորդ դիվիզիոն ձախողված ֆինանսական աուդիտի պատճառով: Որոշումը վիճարկելու համար թիմին անհրաժեշտ է երաշխիքներ տրամադրել հանձնաժողովին, ուստի «Բորդոն» ցանկանում է հարձակվողի տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 15 միլիոն եվրո։