Կայացել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը

Հուլիսի 14-ին՝ ՀՖՖ շտաբ-բնակարանում, տեղի է ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Վիճակահանության արդյունքում մասնակից ակումբները ստացել են հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն կկազմվի առաջնության խաղացանկը:

1․ «Նոա»

2․ «Լեռնային Արցախ»

3․ ԲԿՄԱ

4․ «Ուրարտու»

5․ «Փյունիկ»

6․ «Արարատ»

7․ «Արարատ-Արմենիա»

8․ «Շիրակ»

9․ «Վան»

10․ «Ալաշկերտ»

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ: