«Ուրարտու-2»-ն արտասահմանյան հավաք կանցկացնի Կիսլովոդսկում

«Ուրարտուի» երկրորդ թիմը նույնպես նախապատրաստական շրջանի ընթացքում արտասահմանյան հավաք կանցկացնի, տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

Այս անգամ «Ուրարտու-2»-ը հուլիսի 13-ից 26-ն ուսումնամարզական հավաքի կմեկնի Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաք։

Երկու շաբաթների ընթացքում թիմը նախատեսում է 3-4 ստուգողական հանդիպում անցկացնել: