«Մանչեսթեր Յունայթեդը» Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու ևս մեկ փորձ կկատարի

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսին: Նախորդ շաբաթ ամստերդամյան ակումբը մերժել էր մանկունիանցիների առաջարկը, սակայն կողմերը շուտով կվերսկսեն բանակցությունները: Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» «Այաքսին» առաջարկել էր 50 միլիոն եվրո, մինչդեռ հոլանդական կողմը սպասել է «Արսենալի» առաջարկին, որը նույնպես հետաքրքրված է Մարտինեսով։

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին Էրեդիվիզիում «Այաքսի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։