«Բավարիայի» երկրորդ թիմի ֆուտբոլիստ, մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի որդին՝ Նիկ Սալիհամիջիչը կարիերան կշարունակի Հյուսիսային Ամերիկայում։
19-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վանկուվեր Ուայթքեփս»:
Նիկ Սալիհամիջիչն ունի երկքաղաքացիություն՝ բոսնիական և իսպանական: Ֆուտբոլիստը խաղում է աջ պաշտպանի դիրքում։