Վալերի Ալեքսանյանը միացել է «Նոայի» մարզչական շտաբին

«Նոայի» մարզչական շտաբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, «Ուրարտու» Ակադեմիայի պատասխանատու մարզիչ Վալերի Ալեքսանյանը:

Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Հաջողություններ և արդյունավետ աշխատանք ենք մաղթում Ալեքսանյանին: Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: