ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Նշվում է, որ պաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Փարիզցիների նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը չի պատրաստվում թիմում պահել ֆրանսիացի ֆուտբոլիստին։
Անձամբ Կիմպեմբեն, դժգոհություն է հայտնում ակումբում իր կարգավիճակից։ Պաշտպանին չի գոհացնում այն փաստը, որ նա աշխատավարձի չափով ՊՍԺ-ի ընդամենը 13-րդ ֆուտբոլիստն է: