ՊՍԺ-ի ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է Լիգա 1-ի մեկ այլ ակումբ

ՊՍԺ-ն հայտարարել է պաշտպան Կոլին Դագբայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Դագբան «Ստրասբուրգ» կտեղափոխվի վարձակալությամբ՝ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Լիգա 1-ում խաղալու համար ֆրանսիացին հրաժարվել է տեղափոխվել «Վիլյառեալ» կամ Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 6 հանդիպում։