Մարկո Պրլևիչ. «Մեզ համար հեշտ կլինի, քանզի խաղը չի կայանալու «Շկենդիայի» ստադիոնում»

Հուլիսի 7-ին Սկոպյեում կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիյա» – «Արարատ» հանդիպումը։

Նախօրեին կայացած նախախաղային ասուլիսին «Արարատից» ներկայացել է թիմի պաշտպան Մարկո Պրլևիչը։ Սերբ ֆուտբոլիստը հակիրճ է խոսել՝ ընդգծելով, որ մրցակիցը բավականին ուժեղ թիմ է։

«Մենք գիտենք, որ եվրոպական մրցասպարեզում հեշտ մրցակիցներ չեն լինում։ Մայրցամաքի այս հատվածում թիմերը բարդ ֆուտբոլ են խաղում և խաղում են արդյունքի համար։ Հեշտ խաղ չի սպասվում։

Մեզ համար ավելի հեշտ կլինի, քանի որ խաղը չի կայանալու «Շկենդիայի» ստադիոնում, այլ կայանալու է չեզոք դաշտում։ Տեղյակ ենք, որ «Շկենդիան» ուժեղ թիմ է և լավ արդյունքեր է գրանցել ոչ միայն ներքին առաջնությունում այլ նաև Եվրոպայում։ Շատ ենք հարգում մրցակցին, բայց առավելագույնը կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- Պրլևիչի խոսքերն է մեջբերում «Արարատի» մամուլի ծառայությունը: