Յուրա Մովսիսյանը կարիերայի վերաբերյալ խորհուրդ է տվել Էդուարդ Սպերցյանին

«Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ ռուսական ակումբի 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը եվրոպական թիմ տեղափոխվելուց առաջ պետք է ևս մեկ մրցաշրջան անցկացնի ՌՊԼ-ում։

«Նա այժմ գլխավոր ֆուտբոլիստն ու առաջատարն է իր ակումբում: Նա այնպիսի տարիքում է, որ իր համար կարևոր է խաղային պրակտիկա ունենալ հենց «Կրասնոդարում», որը շատ ուժեղ թիմ է դարձել։ Եթե ​​նա մեկ տարի էլ մնա Ռուսաստանում, ապա դա նրան չի խանգարի, այլ օգտակար կլինի։ Հատկապես հաշվի առնելով «Կրասնոդարի» ցուցադրած ֆուտբոլը։

– Եթե նա տեղափոխությունից առաջ ձեզնից խորհուրդ հարցնի, կօգնե՞ք։

– Անպայման: Նրա հետ արդեն խոսել ենք Հայաստանում, Էդիկը շատ խելացի տղա է։ Ես խոսել եմ նաև «Կրասնոդարի» հետ. սա այն ակումբն է, որը երբեք չի վնասի ֆուտբոլիստին»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն: