Յուրա Մովսիսյանը՝ Զախարյանի մասին. «Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում»

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծիք է հայտնել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին։

Ավելի վաղ Զախարյանը խոստովանել էր, որ առաջարկ ուներ Հայաստանի հավաքականից, սակայն ֆուտբոլիստը 15 տարեկանից խաղացել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում և ի վերջո որոշել է չփոխել ընտրությունը:

«Ուրիշ ի՞նչ կարելի է ասել, եթե նա խաղում է Ռուսաստանի հավաքականում: Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում: Սակայն դա նրա ընտրությունն է, հաջողություն նրան ապագայում»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։