Պաշտոնական. Սեբաստյան Ալլերը՝ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ (լուսանկար)

Հարձակվող Սեբաստյան Ալլերը պաշտոնապես դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա հարձակվողը «Բորուսիա» է տեղափոխվել «Այաքսից»: Դորտմունդցիների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» և «Այաքսը» պայմանավորվել են հարձակվողի տրանսֆերի շուրջ 35 միլիոն եվրոյի դիմաց։ Սա ռեկորդային գործարք է գերմանական ակումբի պատմության մեջ։