Պաշտոնական. Էդգար Սևիկյանը նոր ակումբ ունի (լուսանկար)

Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը, ով հանդես է եկել «Լևանտում», երեք տարվա պայմանագիր է կնքել «Նիժնի Նովգորոդի» հետ, հայտնում է ՌՊԼ-ի ակումբի մամուլի ծառայությունը։

Սևիկյանն իսպանական «Լևանտեում» էր հանդես գալիս 2017 թվականից։ 2020/21 մրցաշրջանում Լա Լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում նա անցկացրել է 2 հանդիպում ակումբի հիմնական կազմում։

2016 թվականից 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։