Ժյուլ Կունդեն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Բավարիան» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆրանսիացին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն չի պատրաստվում սպասել կատալոնացիների առաջարկին մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։

Ահա թե ինչից է ցանկանում օգտվել գերմանական ակումբը։Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» պատրաստ է վաճառել պաշտպանին 65-70 միլիոն եվրոյի դիմաց։

Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Պաշտպանի պայմանագիրն անդալուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։