Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում

Եվրոպական ակումբային ֆուտբոլի նոր՝ 2022/2023 մրցաշրջանին ընդառաջ հայ մրցավարները նշանակումներ են ստացել եվրոպական ասպարեզում, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հուլիսի 7-ին՝ Մալթայում, կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի Գզիրա (Մալթա) – Աթլետիկ Էսկալդես (Անդորրա) հանդիպումը:

Այդ խաղը կսպասարկեն հայ մրցավարները՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը: