Չավին ընդհատել է արձակուրդը՝ Ուսման Դեմբելեի գործակալի հետ հանդիպելու համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի թողնում փորձերը լուծելու հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը՝ Չավին ընդհատել է արձակուրդը՝ 25-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ նոր հանդիպման համար։ 42-ամյա մարզիչը փորձում է համոզել Դեմբելեին ընդունել «Բարսելոնայի» առաջարկած նոր պայմանագրի պայմանները։

Ֆրանսիացի ֆուտբոլիստն իր հերթին ցանկանում է մնալ «Բարսելոնայում», բայց ավելի շահավետ պայմաններով պայմանագիր է պահանջում: