Պաշտոնական. Աշոտ Խաչատուրյանցը հեռացավ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախագահի պաշտոնից

Աշոտ Խաչատուրյանցը լքել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախագահի պաշտոնը: Պաշտոնյան անձամբ է հաստատել տեղեկատվությունը։

Նոյեմբերի 22-ին Խաչատուրյանցը պաշտոնապես նշանակվել էր ՌՊԼ ղեկավարի պաշտոնում, կողմերը կնքել էին 5 տարվա պայմանագիր:

Ավելի վաղ Խաչատուրյանցը գլխավորել է Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական կոմիտեն։