«Ալաշկերտը» հայտարարել է 2 նոր տրանսֆերի մասին (լուսանկար)

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երևանյան ակումբը երկու նորեկ ունի.

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Կոնֆերենցիաների Լիգային նախապատրաստվող «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել կոլումբացի երկու փորձառու ֆուտբոլիստների հետ: 30-ամյա վինգեր Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն հանդես է եկել կոլումբական Պրիմերայի մի շարք ակումբներում՝ «Էնվիգադո», «Ինդեպենդիենտե Մեդելին», «Ատլետիկո Բուկարամանգա», «Օնսե Կալդաս», «Դեպորտիվո Պերեյրա», ինչպես նաև՝ Ուրուգվայի Պրիմերայի «Ռամբլա Ջունիորս» և բուլղարական «Բոտև» թիմերում։ Բուրբանոյի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայի «Ագիլասն» էր, որի կազմում անցկացրած 19 խաղերում նա դարձել է 2 գոլի հեղինակ։

29-ամյա հարձակվող Բլադիմիր Դիասը հանդես է եկել Կոլումբիայի, Թաիլանդի, Գվատեմալայի և Սալվադորի Բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք ակումբներում՝ հեղինակելով ավելի քան 100 ԳՈԼ։ «Ալաշկերտի» ռմբարկու-նորեկի նախորդ ակումբը Սալվադորի Պրիմերայում հանդես եկող ՖԱՍ-ն էր, որի կազմում նա 9 գոլ է խփել ավարտված առաջնության 21 հանդիպումներում»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Возможно, это изображение 2 человека и текст