Նիկոլո Ձանիոլոն կողմնորոշվել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն չի ցանկանում հեռանալ Իտալիայից։ Ֆուտբոլիստը հետաքրքրում է «Յուվենտուսին» և ցանկանում է տեղափոխվել թուրինյան ակումբ։ Այս մասին հայտնում Է Goal-ը.

«Ռոման» ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո: «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է իջեցնել տրանսֆերի գինը և առաջարկում է գործարքում ներառել կիսապաշտպան Արթուրին։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։