Հայտնի է՝ որտեղ կարող է կարիերան շարունակել Արտուրո Վիդալը

«Ինտերի» կենտրոնական կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում»,  գրում է Football Italia-ն:

Նախկինում հաղորդվում էր, որ չիլիացի ֆուտբոլիստն այս ամռանը կհեռանա միլանյան ակումբից՝ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո։

Վիդալը «Ինտեր» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2020 թվականի սեպտեմբերին: «Ներաձուրիների» կազմում 34-ամյա Արտուրոն անցկացրել է 62 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: