«Գրեմիոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Լիվերպուլի» և «Լացիոյի» նախկին կիսապաշտպան Լուկաս Լեյվայի տեղափոխության մասին։
35-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջը ժամկետով։
Լեյվան «Գրեմիոյի» սան է, որտեղ նա սկսել է իր կարիերան։
Կիսապաշտպանը հեռացել էր «Լացիոյից» պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Նախորդ մրցաշրջանում նա հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։