Հայկ Իշխանյանը՝ Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ

2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատի» շարքերն է համալրել փորձառու պաշտպան Հայկ Իշխանյանը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայություըն:

Իշխանյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 24-ին, Երևանում: Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Գանձասարում», «Լոռիում» և «Փյունիկում»: Նրա նախորդ ակումբն էր ԲԿՄԱ-ն:

Պաշտպանը նաև 13 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ: